ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Այսօր և հաջորդող օրերին հայը ունի ընտրության հնարավորություն

Այսօր և հաջորդող օրերին հայը ունի ընտրության հնարավորություն
09.05.2024 | 13:25

Մայիսի 9-ի Եռատոնից նիկոլը մեզ թողեց մենակ մեկը։ Եթե ձեռը ճար լիներ՝ Հայրենական պատերազմի արդյունքներն էլ կխմբագրեր։ Ոչ Շուշի կա այսօր, ոչ էլ Պաշտպանության բանակ։ Ավերեց ամենը։

նիկոլի վարկանիշն իրականում 2% է։ GALLUP-ն ասում էր 8, բայց չէ, հենց 2 է։ Չի եղել ՀՀ մի ղեկավար, ով իր կառավարման ամենավատ փուլում էսքան ողորմելի վարկանիշ ունենա։ Ու սա ևս մեկ ապացույցն է նրա, որ նիկոլը դրածո է, որ նիկոլը դրված է Հայաստանն ու Արցախը հանձնելու, հայ ազգին ծնկի բերելու համար։ Ու այսօր և սրան հաջորդող օրերին հայը ունի ընտրության հնարավորություն. ինքն ուզում է ծնկի եկա՞ծ ապրել, թե՞ գլուխը բարձր ու սեփական ազգի սրիկաներին հեռացրած։

Ես ասել ու ասում եմ՝ հայ քրիստոնյա մարդը չի կարող նիկոլ ընտրել ու սատարել։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ